Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ Կասկադի վերնամասում, 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Շենքի առաջին հարկում առկա է ավտոլվացման կետ, փաբ, խանութներ։