Օրավարձով է տրվում 5 սենյականոց բնակարան՝ 300 ք. Մ. Մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցը հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հյուսիսային պողոտա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։
Վարձով է տրվում 5 սենյականոց բնակարան Տերյան փողոցում նորակառույց շենքում, ընդհանուր մակերեսը կազմում է 350 ք.մ.: Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 8-րդ հարկում: Ունի բոլոր հարմարությունները:
Վարձով է տրվում 4 սենյականոց շքեղ բնակարան Հյուսիսային պողոտայում, ունի բոլոր հարմարությունները, 3 սանհանգույց, բաց պատշգամբ, մանրամասների համար զանգահարել:
Հյուսիսային պողոտայում՝ վաճառվում է 5 սենյականոց շքեղ և ընդարձակ բնակարան: Այն գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, երեք սանհանգույցով, տեղադրված է ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Ունի 3 բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պողոտա: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ բրենդային խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին, առկա է ստորգետնյա կայանատեղ -1 հարկում։
Արամի փողոցում վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 148 ք.մ.: Բնակարանը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։
ID 3104
բնակարանը վերանորոգված է
4 ննջարան, որոնցից 3-ն իրենց սանհանգույցներով
ևս 2 սանհանգույց
ջեռուցման համակարգ, 3 օդորակիչ
բնակարանը կահավորված է, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով
Օրավարձով է տրվում կապիտալ վերանորոգված մոդեռն բնակարան Արամի փողոցում 105 քմ ընդհանուր մակերեսով՝ Մալիբու այգու հարևանությամբ՝ նորակառույց շենքի 17-րդ հարկում: Բնակարանը նոր է վերանորոգվել և կահավորվել: Այն ունի 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, 2 լոգարան, առանձին լվացքատուն, ստուդիո տարբերակով խոհանով և գեղեցիկ բաց պատծգամբ՝ Կասկադի գեղեցիկ տեսարանով:
Բնակարանի գինը պայմանագրային է՝ կախված սեզոնից և օրերի քանակից: